Պաշտոնական. «Բարսելոնա»-ի պաշտպանը տեղափոխվեց «Խետաֆե»

19 Հուլիսի 2019 10:03
Պաշտոնական. «Բարսելոնա»-ի պաշտպանը տեղափոխվեց «Խետաֆե»

«Բարսելոնա»-ի պաշտպան Մարկ Կուկուրելյան կարիերան վարձակալական հիմունքներով կշարունակի «Խետաֆե»-ում, հաղորդում է «կապտանռնագույններ»-ի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ «Խետաֆե»-ն իսպանացու ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորություն կունենա 2020 թվականին:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը Կուկուրելյան կրկին վարձակալական հիմունքներով անցկացրել էր «Էյբար»-ում, որից հետո պայմանագրի համաձայն՝ 2 մլն եվրոյով ակումբը գնել էր նրա ամբողջական տրանսֆերը:

Այնուհետև, Իսպանիայի գործող չեմպիոնն ակտիվացրել են 20-ամյա պաշտպանի պայմանագրում առկա հատուկ կետն ու 4 մլն եվրո վճարելով՝ վերադարձրել նրան:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: