Tribuna. Պերեսը և Զիդանը տարաձայնություններ ունեն Վինիսիուսի պատճառով

16 Հուլիսի 2019 13:09
Tribuna. Պերեսը և Զիդանը տարաձայնություններ ունեն Վինիսիուսի պատճառով

«Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չեն կարողանում համաձայնության գալ թիմի հարձակվող Վինիսիուս Ջունիորի ապագայի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Tribuna-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի մասնագետը ցանկանում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով մեկ այլ ակումբ տեղափոխվի, որպեսզի կանոնավոր խաղային պրակտիկա ունենա: «Արքայական ակումբ»-ի նախագահն էլ, իր հերթին, ցանկանում է, որ հեռանկարային բրազիլացին տեղ գտնի թիմի հիմնական կազմում:

Հիշեցնենք, որ Վինիսիուսի պայմանագրի ժամկետը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: