Goal. Ազարը կատակել է Կուբոյի հասցեին (տեսանյութ)

15 Հուլիսի 2019 20:21
Goal. Ազարը կատակել է Կուբոյի հասցեին (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը կատակել է իր թիմակցի՝ Տակեֆուսո Կուբոյի հասցեին, ում նաև «Ճապոնական Մեսսի» են անվանում:

18-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ մինչ «արքայական» ակումբ տեղափոխվելը հետևել է նրա խաղին:

«Խաղերից առաջ դիտում էի Ձեր տեսանյութերը»,-ասել է ճապոնացին:

Ազարի հավանության նշանից հետո նրանց կողքով քայլող լրագրողը բելգիացուն հարցրել է, թե արդյո՞ք այդքան լավն է Կուբոն:

«Եթե դիտում է իմ տեսանյութերը, իհարկե»,- կատակել է Ազարը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: