Marca. «Ատլետիկո»-ն պատրաստ է ապացուցել, որ «Բարսելոնա»-ն Գրիզմանի հետ պայմանագիր է կնքել մարտին

12 Հուլիսի 2019 22:15
Marca. «Ատլետիկո»-ն պատրաստ է ապացուցել, որ «Բարսելոնա»-ն Գրիզմանի հետ պայմանագիր է կնքել մարտին

Մադրիդի «Ատլետիկո»-ն պատրաստ է դատարանում ներկայացնել բոլոր այն փաստաթղթերը, որոնցվ ապացուցվում է, որ «Բարսելոնա»-ն Անտոնիո Գրիզմանի հետ պայմանագիր է կնքել այս տարվա մարտին, տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հուլիսի 1-ին ֆրանսիացու հրաժարագինը 200 միլիոն եվրոյից դարձել է 120 միլիոն եվրո, ինչից էլ կատալոնական ակումբն օգտվել է՝ չնայած այն բանին, որ համաձայնագիրը կնքվել էր 3 ամիս առաջ: Մադրիդյան ակումբում կարծում են, որ սա օրենքի լուրջ խախտում է և մտադիր են պատժել «կապտանռնագույններ»-ին: 

Հավելենք, որ «Ատլետիկո»-ն ևս 80 միլիոն եվրո է պահանջում «Բարսելոնա»-ից: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: