El Mundo Deportivo. «Բարսելոնա»-ն այլևս չի դիտարկում Ֆիլիպե Լուիսի տրանսֆերը գնելու տարբերակը

12 Հուլիսի 2019 20:12
El Mundo Deportivo. «Բարսելոնա»-ն այլևս չի դիտարկում Ֆիլիպե Լուիսի տրանսֆերը գնելու տարբերակը

Մադրիդի «Ատլետիկո»-ի նախկին ֆուտբոլիստ Ֆիլիպե Լուիսը չի տեղափոխվի «Բարսելոնա»: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ղեկավարությունն արդեն հայտնել է բրազիլացուն, որ նրա ծառայությունների կարիքը չունեն: Հաղորդվում է, որ նման որոշումը կապված է ֆուտբոլիստի տարիքի հետ:

Նշենք, որ Լուիսն օգոստոսին դառնում է 34 տարեկան:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: