Իսկական կրկես. «Ատլետիկո»-ն 80 մլն եվրո է պահանջում «Բարսելոնա»-ից

12 Հուլիսի 2019 18:59
Իսկական կրկես. «Ատլետիկո»-ն 80 մլն եվրո է պահանջում «Բարսելոնա»-ից

Մադրիդի «Ատլետիկո»-ն պաշտոնապես արձագանքել է «Բարսելոնա»-ի՝ Անտուան Գրիզմանի հետ պայմանագիր կնքելու մասին հայտարարությանը:

««Ատլետիկո»-ն կարծում է, որ վճարված գումարը բավարար չէ Գրիզմանի պայմանագիր չեղյալ հայտարարելու համար, քանի որ, ակնհայտ է՝ նրա ու «Բարսելոնա»-ի համաձայնությունը եղել է դեռևս այն ժամանակ, երբ հրաժարագնի՝ 200 մլն եվրոյից 120 մլն անկումը ուժի մեջ մտած չի եղել:

Այս մասին են վկայում նաև ֆուտբոլիստի՝ մայիսի 14-ին արած հեռանալու մասին հայտարարությունը»,- ասված է մադրիդյան գրանդի պաշտոնական հայտարարության մեջ:

Այդպիսով, «Ատլետիկո»-ն կատալոնական ակումբից ևս 80 մլն եվրո է պահանջում, ինչպես նաև դիտարկում է դատական գործ բացելու տարբերակը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: