Զիդանը լքել է Մադրիդի «Ռեալ»-ի հավաքն ու վերադարձել Իսպանիա

12 Հուլիսի 2019 18:32
Զիդանը լքել է Մադրիդի «Ռեալ»-ի հավաքն ու վերադարձել Իսպանիա

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հեռացել է Մոնրեալից, որտեղ հավաք է անցկացնում իր թիմը:

Ինչպես հաղորդում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը, 47-ամյա մասնագետը վերադարձել է Իսպանիա ընտանեկան խնդիրների պատճառով: Այլ մանրամասներ չեն նշվում:

Նրա բացակայության պայմաններում մարզումները ղեկավարելու է օգնական Դավիդ Բետոնին:

AS-ի փոխանցմամբ, Զիդանը թիմ կվերադառնա «Բավարիա»-ի դեմ նախամրցաշրջանային խաղից առաջ, որը կայանալու է հուլիսի 21-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: