Marca. Դեժավյու` Մադրիդի «Ռեալ»-ի համար. մարզչական շտաբը որոշել է չեղարկել երեկոյան մարզումը

12 Հուլիսի 2019 18:12
Marca. Դեժավյու` Մադրիդի «Ռեալ»-ի համար. մարզչական շտաբը որոշել է չեղարկել երեկոյան մարզումը

Կանադայում Մադրիդի «Ռեալ»-ի նախամրցաշրջանային մարզմանը խանգարել է եղանակային կանխատեսումը, տեղեկացնում է Marca-ն:

«Սերուցքայիններ»-ի մարզչական շտաբը որոշում է կայացրել չեղարկել երեկոյան մարզումը՝ հաշվի առնելով ամպրոպի հավանականությունը:

Բանը կայանում է նրանում, որ ԱՄՆ-ի ու Կանադայի օրենքները թույլ չեն տալիս մարզում անցկացնել բաց երկնքի տակ, եթե կայծակի հավանականություն կա:

Նմանատիպ իրավիճակում «արքայական» ակումբը հայտնվել էր 2017 թվականին, երբ մրցաշրջանին պատրաստվում էր Մայամիում:

Հավելենք, որ առավոտյան մարզումը թիմը անցկացրել է փակ տարածքում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: