Պաշտոնական. «Վալենսիա»-ն գնեց Չերիշևի տրանսֆերը

12 Հուլիսի 2019 17:34
Պաշտոնական. «Վալենսիա»-ն գնեց Չերիշևի տրանսֆերը

«Վալենսիա»-ն գնել է «Վիլյառեալ»-ի կիսապաշտպան Դենիս Չերիշևի ամբողջական տրանսֆերը, տեղեկացնում է «չղջիկներ»-ի պաշտոնական կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ, կողմերի միջև համաձայնություն հաստատվել էր դեռ հունիսին: Ռուս ֆուտբոլիստը մինչև 2022 թվականը ժամկետով պայմանագիր է կնքել:

Նրա հրաժարահինը սահմանվել է 80 մլն եվրո:

Չերիշևն, ընդհանուր առմամբ, Լա լիգայում 101 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 11 գոլի ու 14 արդյունավետ փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: