Պաշտոնական. Գրիզմանը՝ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ

12 Հուլիսի 2019 17:20
Պաշտոնական. Գրիզմանը՝ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը այսուհետ ելույթները կշարունակի «Բարսելոնա»-ում, տեղեկացնում է «կապտանռնագույններ»-ի պաշտտոնական կայքը:

Ժամեր առաջ ֆրանսիացու գործակալը ժամանել էր կատալոնական ակումբի գրանսենյակ ու վճարել իր հաճախորդի հրաժարագինը:

Գրիզմանը 5-ամյա պայմանագիր է կնքել Իսպանիայի գործող չեմպիոնի հետ, որն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Նրա նոր հրաժարագինը սահմանվել է 800 մլն եվրո:

Ավելի վաղ նշվում էր, որ այդ ընթացքում 28-ամյա ռմբարկուն 105 մլն եվրո կաշխատի:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: