Sport.es. «Բարսելոնա»-ն դեռ չի վճարել Գրիզմանի հրաժարագինը

12 Հուլիսի 2019 10:55
Sport.es. «Բարսելոնա»-ն դեռ չի վճարել Գրիզմանի հրաժարագինը

«Բարսելոնա»-ն դեռևս բանակցություններ է վարում «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանի տեղափոխության վերաբերյալ: Այս մասին հայտնում է Sport.es-ը: 

Սակայն կատալոնական ակումբում հերքել են այն տեղեկությունը, որ վճարել են աշխարհի չեմպիոնի 120 միլիոն եվրո կազմող հրաժարագինը: 

«Կապտանռնագույններ»-ը դեռևս աշխատում են գործարքի իրականացման ուղղությամբ և մտադիր են տեղափոխության մասին հայտնել առաջիկայում: 

Գրիզմանը «Ատլետիկո»-ի կազմում խաղում է 2014 թվականից: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: