L’Equipe. «Բարսելոնա»-ն կատարել է վճարումը՝ ակտիվացնելով Գրիզմանի հրաժարագինը

11 Հուլիսի 2019 22:57
L’Equipe. «Բարսելոնա»-ն կատարել է վճարումը՝ ակտիվացնելով Գրիզմանի հրաժարագինը

«Ատլետիկո»-ի ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանն ավելի է մոտենում «Բարսելոնա»-ին:

Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, կատալոնական ակումբը արդեն կատարել է ֆրանսիացու տրանսֆերի համար պահանջվող վճարումն ու ակտիվացրել հրաժարագինը: Նշվում է, որ գործարքի արժեքը կազմել 120 մլն եվրո, սակայն նմանատիպ դեպքերում պահանջվում են հավելյալ ձևակերպումներ, այդ պատճառով էլ տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարությունը ձգձգվում է:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Գրիզմանը «կապտանռնագույններ»-ի հետ 5-ամյա պայմանագիր կկնքի, որի ընթացքում կվաստակի 105 մլն եվրո:

Հիշեցնենք, որ 2018թ. 28-ամյա ռմբարկուն աշխարհի չեմպիոն էր դարձել Ֆրանսիայի հավաքականի կազմում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: