Պաշտոնական. «Բարսելոնա»-ն պայմանագիր է կնքել անգլիացի խոստումնալից հարձակվողի հետ

11 Հուլիսի 2019 21:41
Պաշտոնական. «Բարսելոնա»-ն պայմանագիր է կնքել անգլիացի խոստումնալից հարձակվողի հետ

«Վեսթ Բրոմվիչ»-ի հարձակվող Լուի Բարին կարիերան կշարունակի «Բարսելոնա»-ում, տեղեկացնում «կապտանռնագույններ»-ի պաշտոնական կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ, 16-ամյա անգլիացին առայժմ հանդես է գալու կատալոնական ակումբը պատանեկան թիմի՝ «Խուվենիլ Ա»-ի կազմում:

Նրա պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված է 3 տարով: Գործարքի արժեքը կազմել է 260 հազար եվրո:

Հատկանշական է, որ Բարին հանդես է գալիս նաև Անգլիայի Մ16 հավաքականում, որտեղ անցկացրած 9 խաղում 7 գոլ է հեղինակել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: