Marca. «Բարսելոնա»-ի երկրպագուները չեն կարողանա մարզադաշտում ներկա գտնվել Գրիզմանի շնորհանդեսին

11 Հուլիսի 2019 17:13
Marca. «Բարսելոնա»-ի երկրպագուները չեն կարողանա մարզադաշտում ներկա գտնվել Գրիզմանի շնորհանդեսին

«Բարսելոնա»-ի երկրպագուները չեն կարողանա մարզադաշտում ներկա գտնվել Անտոնիո Գրիզմանի շնորհանդեսին: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկա պահին «Կամպ Նոու» մարզադաշտում խոտածածկը փոխելու աշխատանքներ են տարվում, այդ պատճառով էլ շնորհանդեսը շքեղ չի լինելու:

Նշենք, որ կատալոնական ակումբը մինչ այժմ ձեռք չի բերել ֆրանսիացու տրանսֆերը, սակայն սպասում է, որ առաջիկա օրերին գործարքն ավարտին կհասցվի:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: