Նադալը խորհուրդ է տվել Մադրիդի «Ռեալ»-ին

11 Հուլիսի 2019 13:29
Նադալը խորհուրդ է տվել Մադրիդի «Ռեալ»-ին

Հանրահայտ թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով «Ռեալ»-ի երկրպագու է, մադրիդյան ակումբին խորհուրդ է տվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ: 

«Պոգբան հիանալի խաղացող է:

Բայց երբեմն խոսքը անհավանական գումարների մասին է, այդ պատճառով ես չեմ ցանկանում, որպեսզի տրանսֆերը լինի չափից շատ ֆինանսական պայմաններով», - իսպանացու խոսքերն է փոխանցում Express-ը: 

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Պոգբան մասնակցել է 47 խաղի, դարձել 16 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: