Կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հայտնել է, որ մինչ «Բարսելոնա» տեղափոխվելը պլանավորել է հանդես գալ ԱՊԼ-ում:
«Եթե անկեղծ, նախկինում ես պլանավորել էի գնալ Օվերմարսի հետքերով՝ սկզբից տեղափոխվել «Այաքս»-ից «Արսենալ», իսկ արդեն հետո «Բարսելոնա»:
Սակայն քանի որ հնարավորություն եղավ միանգամից հայտնվել կատալոնական ակումբում, ապա ես այնտեղ եմ, որտեղ և ցանկանում էի լինել:
Ավելի արագ ստացվել, քան ես կարող էի երազել», - հոլանդացու խոսքերն է փոխանցում Voetbal International-ը: