Ռիվալդոն նշել է, թե ով պետք է այս տարի ստանա «Ոսկե գնդակ»-ը

10 Հուլիսի 2019 23:41
Ռիվալդոն նշել է, թե ով պետք է այս տարի ստանա «Ոսկե գնդակ»-ը

«Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծում է, որ այս տարի «Ոսկե գնդակ»-ը պետք է ստանա «կապտանռնագույններ»-ի ավագ Լիոնել Մեսսին:

«Կարծում եմ, որ Մեսսիին արժանի է «Ոսկե գնդակ»-ին: Նա չի հաղթել Չեմպիոնների լիգան, բայց այդ մրցանակը տրվում է անհատական հաջողությունների համար: Լեոն մի շարք կարևոր գոլեր է խփել, այդ պատճառով էլ արժանի է»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Marca-ն:

Ավարտված մրցաշրջանում Մեսսին մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 51 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: