Բեյլը պատասխանել է չինական ակումբի առաջարկին

10 Հուլիսի 2019 22:26
Բեյլը պատասխանել է չինական ակումբի առաջարկին

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլը հրաժարվել է կարիերան Չինաստանում շարունակել: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ չինական ակումբներից մեկը ուելսցուն առաջարկել է երկարաժամկետ պայմանագիր տարեկան 68 մլն եվրո աշխատավարձով, սակայն վերջինս մերժել է այն:

Համեմատության համար նշենք, որ ներկայումս Բեյլը «արքայական ակումբ»-ում տարեկան ստանում է 17 մլն եվրո:

29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: