Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարիերան կարող է շարունակել «Լիվերպուլ»-ում:
Ինչպես հաղորդում է El Desmarque-ն, մերսիսայդցիները պատրաստ են երիտասարդ իսպանացու տեղափոխության համար 74 մլն եվրո վճարել, որն էլ ձեռնտու է «արքայական» ակումբին:
Այս պարագայում հնարավոր գործարքը շատ հավանական է համարվում:
Պրիմերայի նախորդ մրցաշրջանում Ասենսիոն 30 հանդիպման է մասնակցել՝ դառնալով գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ: