Կուրտուան փոխել է խաղային համարը

09 Հուլիսի 2019 17:47
Կուրտուան փոխել է խաղային համարը

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան գալիք մրցաշրջանում նոր խաղահամարով հանդես կգա, տեղեկացնում է «սերուցքայիններ»-ի պաշտոնական կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ, բելգիացի ֆուտբոլիստը նախկին 25 համարի փոխարեն ընտրել է 13-ը:

Հիշեցնենք, որ 27-ամյա խաղացողը «արքայական» ակումբ է տեղափոխվել «Չելսի»-ից նախորդ մրցաշրջանի սկզբում:

«Ռեալ»-ի մարզչական շտաբի որոշմամբ, 2019/20 մրցաշրջանում Կուրտուան, ամենայն հավանականությամբ, կլինի թիմի հիմնական դարպասապահը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: