Մեսսին միացել է անտուն մարդկանց սնունդով ապահովելու ակցիային

09 Հուլիսի 2019 17:26
Մեսսին միացել է անտուն մարդկանց սնունդով ապահովելու ակցիային

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին միացել է իր երկրում սկսված ակցիային, որի նպատակն է սնունդով ապահովել անտուն մարդկանց: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա ֆուտբոլիստին պատկանող VIP ռեստորանը պատրաստ է անվճար ուտելիք տրամադրել մարդկանց 19:00-ից 21:00 ընկած ժամանակահատվածում: Սնունդից բացի կտրամադրվեն նաև ջուր, հյութ և մի փոքր գինի:

Նշենք, որ ակցիան տևելու է 15 օր: 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: