Marca. «Ռեալ»-ի ևս մեկ ֆուտբոլիստ հեռանում է թիմից

09 Հուլիսի 2019 10:34
Marca. «Ռեալ»-ի ևս մեկ ֆուտբոլիստ հեռանում է թիմից

«Ռեալ»-ի դարպասապահ Լյուկա Զիդանը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում: Այս մասին հայտնում է Marca-ն: 

21-ամյա խաղացողը վարձավճարով կտեղափոխվի «Ռասինգ», որը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել երրորդ դիվիզիոնում, իսկ այժմ մտադիր է Լա Լիգա վերադառնալ: 

Ֆրանսիացին ինքն է խնդրել իրեն այլ ակումբ բաց թողնել խաղաժամանակի պակասի պատճառով: 

Ընդ որում՝ նրա հայրը, Զինեդին Զիդանը որդուն խորհուրդ է տվել հենց «Ռասինգ» տեղափոխվել: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: