«Ռեալ»-ը չի ցանկանում իր աստղին բաց թողնել մրցակից-ակումբ

08 Հուլիսի 2019 16:55
«Ռեալ»-ը չի ցանկանում իր աստղին բաց թողնել մրցակից-ակումբ

«Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ապագան շարունակում է անորոշ մնալ: 

AS-ի հաղորդմամբ՝ կոլումբիացու հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդներն են շարունակում մնալ «Նապոլի»-ն և «Ատլետիկո»-ն: 

Ընդ որում՝ «սերուցքայիններ»-ը ցանկություն չունեն 27-ամյա խաղացողին բաց թողնել մադրիդյան ակումբ և նախընտրում են նեապոլիտանական թիմին տրանսֆերը վաճառելու տարբերակը: 

«Ռեալ»-ի համար խնդիր է այն փաստը, որ «Ատլետիկո»-ն ի տարբերություն «Նապոլի»-ի պատրաստ է բավարարել ակումբի ֆինանսական պահանջները և վճարել Խամեսի տրանսֆերի համար պահանջվող 40 միլիոն եվրո: 

«Նապոլի»-ն իր հերթին չի համաձայնեցրել Խամեսի տրանսֆերը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: