Mundo Deportivo. «Բարսելոնա»-ն շուտով կհայտնի նոր չսպասված տրանսֆերի մասին

08 Հուլիսի 2019 15:30
Mundo Deportivo. «Բարսելոնա»-ն շուտով կհայտնի նոր չսպասված տրանսֆերի մասին

«Կասիմա Անտլերս»-ի կիասպաշտպան Հիրոկի Աբեն կարիերան կշարունակի «Բարսելոնա»-ում: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: 

Կատալոնական ակումբը 1,1 միլիոն եվրոյով կգնի ճապոնացու տրանսֆերը, ինչից հետո կողմերը երեքամյա պայմանագիր կկնքեն՝ այն ևս երկու մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ: 

20-ամյա խաղացողը «Կասիմա Անտլերս»-ի կազմում մասնակցել է 79 խաղի, դարձել 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: 

Ճապոնիայի հավաքականի կազմում հեռանկարային կիսապաշտպանը մասնակցել է 3 խաղի: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: