Marca. «Ռեալ»-ը վերջնական ընտրություն է կատարել Զիդանի որդու և Լունինի միջև

08 Հուլիսի 2019 15:11
Marca. «Ռեալ»-ը վերջնական ընտրություն է կատարել Զիդանի որդու և Լունինի միջև

Marca-ի հաղորդմամբ՝ Անդրեյ Լունինը հաջորդ մրցաշրջանը կսկսի «արքայական» ակումբի հետ: 

Ուկրաինացու մրցակից Լյուկա Զիդանը, աղբյուրի փոխանցմամբ, վարձակալությամբ կտեղափոխվի Սեգունդայի «Ֆուենլաբրադա» ակումբ: 

Այդպիսով Լունինը կլինի Տիբո Կուրտուայից և Կեյլոր Նավասից հետո «սերուցքայիններ»-ի երրորդ դարպասապահը: 

Ընդ որում՝ հաշվի առնելով, որ կոստառիկացին ամենայն հավանականությամբ այս ամռանը կհեռանա «Ռեալ»-ից, Լունինը շանս ունի դառնալ Զինեդին Զիդանի թիմի երկրորդ դարպասապահը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: