Ինձ համար Բարսելոնան հիանալի վայր է ապրելու և աշխատելու համար. Ումտիտի

25 Հունիսի 2019 21:05
Ինձ համար Բարսելոնան հիանալի վայր է ապրելու և աշխատելու համար. Ումտիտի

«Բարսելոնա»-ի պաշտպան Սամուել Ումտիտին հերթական անգամ ակնարկել է, որ իրեն երջանիկ է զգում կատալոնական գրանդում և չի ցանկանում հեռանալ:

«Ինձ համար Բարսելոնան հիանալի վայր է ապրելու և աշխատելու համար: Մարդիկ, մթնոլորտը, թիմը բոլորն ինձ հարմար են: Երբեք չեմ մտածել ավելիի մասին, քան «Բարսելոնա»-ում է»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը «կապտանռնագույններ»-ի կազմը համալրել էր 2016 թվականին «Լիոն»-ից:

Ավարտված մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման ու դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: