Տորեսն ասել է, թե որ դեպքում Ազարը հաջողությունների կհասնի «Ռեալ»-ում

25 Հունիսի 2019 20:04
Տորեսն ասել է, թե որ դեպքում Ազարը հաջողությունների կհասնի «Ռեալ»-ում

Հայտնի հարձակվող Ֆերնանդո Տորեսն, ով «Չելսի»-ում խաղացել է Էդեն Ազարի հետ, խոսել է իր նախկին թիմակցի՝ Մադրիդի «Ռեալ»-ում սպասվելիք հավակնությունների մասին:

««Ռեալ»-ը մեծ բրեդն է, ու ցանկացած ֆուտբոլիստ ձգտում է հայտնվել այնտեղ: «Սանտիագո Բերնաբեու»-ում պատմություն գրելու հնարավորություն է տրվում: Էդենը զարմանալի ֆուտբոլիստ է, ում այնպիսի թիմի իմպուլս էր պետք, ինչպիսին «արքայական» ակումբն է: Նրա հնարավորություններն ու կարողությունները անսահման են. մնում է հասկանալ, Ազարը կարո՞ղ է իրեն ստիպել զարգանալ: Շատ բարձրակարգ խաղացողներ կարիերայի գագաթնակետին հասնում են, երբ լինում է տաղանդի և աշխատասիրության համադրումը:

«Չելսի»-ում երբեմն թվում էր, որ նա ամբողջ ուժող փորձում է դառնալ լավագույնը: Հիմա ամենալավ բեմն է տրվել ու մնում է քրտնաջան աշխատել»,- իսպանացու խոսքերը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Էլ Նինյո»-ն հայտարարեց կարիերան ավարտելու մասին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: