«Բարսելոնա»-ն յուրահատուկ գրառմամբ շնորհավորել է Մեսսիի տարեդարձը (տեսանյութ)

24 Հունիսի 2019 15:51
«Բարսելոնա»-ն յուրահատուկ գրառմամբ շնորհավորել է Մեսսիի տարեդարձը (տեսանյութ)

«Բարսելոնա»-ի մամուլի ծառայությունը յուրահատուկ գրառում է կատարել՝ շնորհավորելով թիմի առաջատար Լիոնել Մեսսին ծննդյան օրվա կապակցությամբ:

«Դու մեծացել ես մեր աչքերի առջև, իսկ մենք քո անունն ենք բացականչել».- գրված է «կապտանռնագույններ»-ի գրառման մեջ: Դրան կցվաած են նաև 32-ամյա ռմբարկուի՝ կատալոնական ակումբի կազմում հեղինակած լավագույն գոլերը:

Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսաելոնա»-ի համակարգում է 16 տարեկանից: Առաջին թիմում մեկնարկել է 17 տարեկանում 2004 թվականի հոկտեմբերի 16-ին:

Նա թիմի հետ 9 անգամ հաղթել է Լա լիգայում ու 4 անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: