Վաղ, թե ուշ Մբապեն կտեղափոխվի «Ռեալ». Վինիսիուս

23 Հունիսի 2019 15:50
Վաղ, թե ուշ Մբապեն կտեղափոխվի «Ռեալ». Վինիսիուս

«Ռեալ»-ի հարձակվող Վինիսիուս Ջունիորը համոզված է, որ մոտ ապագայում Մբապեն ՊՍԺ-ից կտեղափոխվի «արքայական ակումբ»:

«Իրեն հարգող յուրաքանչյուր երկրպագու կցանկանա Մբապեին տեսնել իր թիմում: Մենք միմյանց այնքան էլ լավ չենք ճանաչում, սակայն սոցիալական ցանցերում հետևում ենք իրար, երբեմն նաև հաղորդագրություններ ենք ուղարկում:

Կիլիանը շատ երիտասարդ է, սակայն միևնույն ժամանակ շատ բանի է հասել: Միանշանակ է, որ վաղ, թե ուշ նա կտեղափոխվի «Ռեալ»: Միասին կարող ենք մեծ հաջողությունների հասնել»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Le Figaro-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «սերուցքայիններ»-ը 2020 թվականին մտադիր են հրավիրել 20-ամյա ֆուտբոլիստին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: