AS. Սարին պատմել է այն խնդիրների մասին, որոնք առաջացել են Ազարի հետ համատեղ աշխատանքի արդյունքում

21 Հունիսի 2019 18:01
AS. Սարին պատմել է այն խնդիրների մասին, որոնք առաջացել են Ազարի հետ համատեղ աշխատանքի արդյունքում

«Յուվենթուս»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին վերհիշել է «Չելսի»-ում անցկացրած մրցաշրջանը՝ հայտնելով, որ թիմի նախկին աստղ Էդեն Ազարն իդեալական չի եղել թիմի համար: Նրա կարծիքով՝ բելգիացին հատուկ կարգավիճակ է պահանջել:

«Մարզչական կարիերայիս վերջին տարիներին օգտագործել եմ 4-3-3 խաղային սխեման, սակայն այն «Չելսի»-ի հետ ու «Նապոլի»-ի հետ լրիվ տարբեր պատկեր էր ստեղծում:

Լոնդոնում ստիպված էի հաշվի նստել Ազարի խաղաոճի ու հնարավորությունների հետ, քանի որ նա գերաստղ էր ու ցանկացած պահի միայնակ կարող էր փոխել խաղի ընթացքը: Չէի կարող նրան չընդգրկել այն հանդիպումներում, որտեղ քիչ օգուտ կարող էր տալ: Բայց նրա ներկայությունը խաղադաշտում լուրջ խնդիրներ էին ստեղծում պաշտպանությունում, որոնց լուծումները երբեմն ստացվում էր գտնել, երբեմն՝ ոչ»,- իտալացի մասնագետի խոսքերը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ Սարին ու Ազարը «ազնվականներ»-ին լքեցին 2018/19 մրցաշրրջանի ավարտին: Բելգիացին նոր մրցաշրջանն սկսելու է Մադրիդի «Ռեալ»-ում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: