Հայտնի է, թե որքան է պատրաստ «Ռեալ»-ը վճարել Պոգբայի տրանսֆերի դիմաց

17 Հունիսի 2019 15:23
Հայտնի է, թե որքան է պատրաստ «Ռեալ»-ը վճարել Պոգբայի տրանսֆերի դիմաց

Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով, ով ավելի վաղ ցանկություն էր հայնել փոխել ակումբային գրանցումը:

L'Équipe-ի փոխանցմամբ՝ «արքայական ակումբ»-ը պատրաստ է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմ հրավիրել ֆրասնաիցուն, սակայն տրանսֆերի դիմաց մտադիր չէ վճարել 120 մլն եվրոյից ավելին:

26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «կարմիր սատանաներ»-ի հետ ավարտվում է 2021 թվականին:

Ներկա պահին Պոգբայի տրանսֆերը գնահատվում է 100 մլն եվրո, սակայն ՄՅՈՒ-ն ցանակնում է այն վաճառել 170 մլն եվրոյով:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: