Marca. «Ռեալ»-ը մտադիր է մինչև հուլիսի 1-ն ավարտին հասցնել Պոգբայի տրանսֆերը

17 Հունիսի 2019 12:58
Marca. «Ռեալ»-ը մտադիր է մինչև հուլիսի 1-ն ավարտին հասցնել Պոգբայի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է մինչև հուլիսի 1-ն ավարտին հասցնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «սերուցքայիններ»-ը մտադիր են կատարել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ցանկությունը, ով պլանավորում է հուլիսի 1-ին մեկնարկող մինչմրցաշրջանային պատրաստությունը սկսել ամբողջական կազմով: 

Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը երեկ հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ մանչեսթերյան գրանդից: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: