Ես նույնպես չեմ ցանկանում աշխատել Ձեզ հետ. Սեբալյոսը՝ Զիդանին

17 Հունիսի 2019 11:53
Ես նույնպես չեմ ցանկանում աշխատել Ձեզ հետ. Սեբալյոսը՝ Զիդանին

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Դանիել Սեբալյոսն, ամենայն հավանականությամբ, այս ամռանը կհեռանա թիմից: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «սերուցքայիններ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հանդիպում է ունեցել 22-ամյա ֆուտբոլիստի հետ և հայտնել, որ այլևս հույսեր չի կապում նրա հետ: Խաղացողն էլ, իր հերթին, պատասխանել է. «Խնդիր չկա: Ես նույնպես չեմ ցանկանում աշխատել Ձեզ հետ»:

Հավելենք, որ Սեբալյոսի տրանսֆերը ձեռք բերելու գլխավոր հավակնորդը «Տոտենհեմ»-ն է: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: