Mundo Deportivo. «Ռեալ»-ը պատրաստ է դիտարկել Մոդրիչի տրանսֆերը վաճառելու տարբերակը

14 Հունիսի 2019 12:34
Mundo Deportivo. «Ռեալ»-ը պատրաստ է դիտարկել Մոդրիչի տրանսֆերը վաճառելու տարբերակը

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է այս ամռանը հեռանալ թիմից: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «սերուցքայիններ»-ը ստիպված են հրաժարվել մի քանի խաղացողների ծառայություններից, քանի որ նոր տրանսֆերների վրա ահռելի գումարներ են ծախսում: Որպեսզի ծախսերը մի փոքր քչանան, մադրիդցիները դեմ չեն վաճառել թիմի մի շարք ֆուտբոլիստների տրանսֆերները, որոնց մեջ մտնում է նաև Մոդրիչը: Հաղորդվում է, որ «արքայական ակումբ»-ը պատրաստ է առաջարկներ լսել խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ:

Նշենք, որ Մոդրիչի պայմանագրի ժամկետը «Ռեալ»-ի հետ լրանում է 2020 թվականի ամռանը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: