«Ռեալ»-ի աստղային ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

13 Հունիսի 2019 16:18
«Ռեալ»-ի աստղային ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

«Ռեալ»-ի կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարող է տեղափոխվել «Բայեր»: Այս մասին հայտնում է Cadena Ser-ը: 

Նորվեգացին իրեն լավ է դրսևորել՝ խաղալով «Վիտես»-ի կազմում, դրանով իսկ գրավելով «դեղագետներ»-ի ուշադրությունը», - նշում է աղբյուրը: 

Ավարտված մրցաշրջանում 20-ամյա խաղացողը վարձավճարով հանդես է եկել «Վիտես»-ի կազմում՝ մասնակցած 39 խաղում դառնալով 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: 

Էդեգորի պայմանագրի ժամկետը «սերուցքայիններ»-ի հետ լրանում է 2021 թվականին: Transfermarkt պորտալը նրա տրանսֆերը 15 միլիոն  եվրո է գնահատում: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: