Ի պատասխան Ազարի տրանսֆերի. հայտնի է, թե Գրիզմանը երբ կտեղափոխվի «Բարսելոնա»

13 Հունիսի 2019 15:48
Ի պատասխան Ազարի տրանսֆերի. հայտնի է, թե Գրիզմանը երբ կտեղափոխվի «Բարսելոնա»

«Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը պետք է տեղափոխվի «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: 

Աշխարհի չեմպիոնի տրանսֆերի մասին կհայտարարվի հուլիսի 14-ին: Նշենք, որ այդ օրը Ֆրանսիայի ազգային օրն է: 

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից 28-ամյա խաղացողի հրաժարագինը կնվազի: Այդպիսով, «կապտանռնագույններ»-ը 120 միլիոն եվրո կվճարեն ֆրանսիացու տեղափոխության համար: 

Գրիզմանն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 47 խաղի, դարձել 21 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: