Զիդանը հիասքանչ մարզիչ է և կօգնի ինձ առաջադիմել. «Ռեալ»-ի նորեկ

13 Հունիսի 2019 11:48
Զիդանը հիասքանչ մարզիչ է և կօգնի ինձ առաջադիմել. «Ռեալ»-ի նորեկ

Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Ֆերլան Մենդին «արքայական ակումբ»-ի կազմը համալրելուց հետո կիսվել է իր տպավորություններով:

Հիշեցնենք, որ «սերուցքայիններ»-ը ֆրանսիացի պաշտպանի տրանսֆերի դիմաց «Լիոն»-ին վճարել են 48 մլն եվրո:

«Ուրախ եմ, որ պայմանագիր եմ կնքել աշխարհի ամենամեծ ակումբի հետ ու որ հանդես գալու հիասքանչ մարզչի գլխավորությամբ, ով կօգնի ինձ առաջադիմել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Լիոն»-ի նախագահից, երկրպագուներից և ակումբի անձնակազմից անցկացրած 2 տարիների համար: Բոլորին ամենալավն եմ ցանկանում: Շնորհակալ եմ նաև իմ ընտանիքից, մարզիչներից և բոլոր այն մարդկանցից, ովքեր օգնել են ինձ»,- իր թվիթերյան էջում գրել է Մենդին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: