Մադրիդի «Ռեալ»-ի խաղացողը հաստատել է, որ հեռանում է ակումբից

12 Հունիսի 2019 21:32
Մադրիդի «Ռեալ»-ի խաղացողը հաստատել է, որ հեռանում է ակումբից

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը հայտնել է, որ հեռանում է ակումբից:

«Խոսել եմ Զիդանի հետ, ու նա մաքսիմալ անկեղծ էր: Ընդունել եմ նրա բացատրությունը ապագայիս հետ կապված: Այնուամենայնիվ դեռ 4 տարվա պայմանագիր ունեմ: Ցանկանում եմ խաղալ այն թիմում, որտեղ ինձ գլխավոր դերերից մեկը կվստահվի: Մտադիր եմ ապացուցել, որ կարող եմ հանդես գալ եվրոպական ցանկացած կոլեկտիվում»,- իսպանացու խոսքերը փոխանցում է Marca-:

Նշվում է, որ, ամենայն հավանականությամբ, «սերուցքայիններ»-ը 22-ամյա խաղացողին բաց կթողեն միայն վարձակալական հիմունքներով:

Լա լիգայի 2018/19 մրցաշրջանում Սեբալյոսն անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: