Ազարն ասել է, թե ով է պատմության լավագույն ֆուտբոլիստը

12 Հունիսի 2019 19:16
Ազարն ասել է, թե ով է պատմության լավագույն ֆուտբոլիստը

«Ռեալ»-ի նորեկ Էդեն Ազարը խոսել է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ համեմատվելու մասին: 

«Ո՛չ, ես չեմ կարող ինձ համեմատել Մեսսիի հետ: 

Իսկապես մենք ունենք ընդհանուր գծեր. մենք երկուսս էլ փոքր ենք և արագավազ: 

Սակայն նա ամեն խաղում գոլ է խփում, իսկ ես՝ ոչ: Չի կարելի համեմատվել անհամեմատելիի հետ: 

Պատմության մեջ չկան երկու լավագույն խաղացողներ, կա միայն մեկը, և դա Լիոնել Մեսսին է», - բելգիացու խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: