Թալանել են Զիդանի և Իսկոյի տունը

12 Հունիսի 2019 18:15
Թալանել են Զիդանի և Իսկոյի տունը

«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը և կիսապաշտպան Իսկոն չարագործների զոհ են դարձել այս շաբաթ: 

Ո՛չ ֆրանսիացի մասնագետը, և ո՛չ էլ իսպանացի ֆուտբոլիստը տանը չեն եղել, երբ այնտեղ են ներխուժել գողերը: 

Հանցագործության մանրամասները դեռևս հայտնի չեն: 

Նախորդ շաբաթ ավազակները մտել էին «Ռեալ»-ի նախկին և «Ատլետիկո»-ի ներկայիս հարձակվող Ալվարո Մորատայի տուն: 

Մինչ այս տուժել էին նաև Ժորդի Ալբան, Կևին-Պրինս Բոատենգը, Կարիմ Բենզեման, Խոակինը, Ժերար Պիկեն, Էսեկիել Գարայը և Ժոֆրե Կոնդոգբիան:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: