Ռամոսն իր հարսանիքին հրավիրել է «Բարսելոնա»-ի 3 խաղացողի

12 Հունիսի 2019 16:37
Ռամոսն իր հարսանիքին հրավիրել է «Բարսելոնա»-ի 3 խաղացողի

Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսն ու իր ընկերուհի Պիլար Ռուբիոն հունիսի 15-ին կամուսնանան: Այս մասին հաղորդում է AS-ը:

33-ամյա խաղացողը իր հարսանիքին հրավիրել է «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, թիմակիցներ Լուկաս Վասկեսին, Կեյլոր Նավասին և Լուկա Մոդրիչին:

Բացի այդ Ռամոսը միջոցառմանը հրավիրել է նաև Իսպանիայի ընտրանու իր խաղընկերներին: Մասնավորապես Ժորդի Ալբային, Սերխիո Բուսկետսին և Ժերար Պիկեին:  


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: