Ես աշխարհի ամենաերջանիկ տղան եմ. Յովիչը ներկայացվեց որպես Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ (տեսանյութ, լուսանկարներ)

12 Հունիսի 2019 16:15
Ես աշխարհի ամենաերջանիկ տղան եմ. Յովիչը ներկայացվեց որպես Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ (տեսանյութ, լուսանկարներ)

Սերբ հարձակվող Լուկա Յովիչը պաշտոնապես դարձավ Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է իսպանական գրանդի կայքը:

21-ամյա ֆուտբոլիստը «արքայական ակումբ»-ի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2025 թվականը:

Իսպանական ամենահեղինակավոր ակումբներից մեկի խաղացողը դառնալուց հետո Յովիչը կիսվել է տպավորություններով.

«Ես աշխարհի ամենաերջանիկ տղան եմ, քանի որ դարձել եմ մեծագույն ակումբի ֆուտբոլիստ: Կօգտագործեմ ամբողջ ուժերս, որպեսզի օգնեմ «Ռեալ»-ին նոր տիտղոսներ նվաճել: Վստահ եմ, որ իմ ընտրությունը ճիշտ էր»,- Յովիչի խոսքերն է մեջբերում Goal-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: