Վալվերդեն կողմնորոշվել է, թե ով կարող է ուժեղացնել «Բարսելոնա»-ի հարձակման գիծը

12 Հունիսի 2019 14:30
Վալվերդեն կողմնորոշվել է, թե ով կարող է ուժեղացնել «Բարսելոնա»-ի հարձակման գիծը

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն շարունակում է տարբերակներ փնտրել թիմի հարձակման գիծն ուժեղացնելու համար:

Sport.es-ի տեղեկություններով՝ իսպանացի մասնագետը ցանկանում է իր թիմում տեսնել «Ռեալ Սոսյեդադ»-ի հարձակվող Միկել Օյարսաբալին:

Վալվերդեի կարծիքով՝ երիտասարդ խաղացողը հեշտությամբ կինտեգրվի «կապտանռնագույններ»-ի խաղային մոդելում և ապագայում մեծ հաջողությունների կհասնի:

Ավարտված մրցաշրջանում 22-ամյա խաղացողը Լա Լիգայի շրջանակում 37 հանդիպման է մասնակցել ու դարձել 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: