Համոզված չեմ, որ կարիերաս շարունակելու եմ Իսպանիայում. Գրիզման

12 Հունիսի 2019 10:52
Համոզված չեմ, որ կարիերաս շարունակելու եմ Իսպանիայում. Գրիզման

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը հերթական անգամ խոսել է իր ապագայի մասին:

«Եկե՛ք մի փոքր էլ սպասենք: Ես ամենաշատն եմ ցանկանում, որ ապագայիս հարցը հնարավորինս շուտ լուծում ստանա: Համոզված չեմ, որ կարիերաս շարունակելու եմ Իսպանիայում: Հնարավոր է՝ մոտ 2 շաբաթից ամեն ինչ պարզ լինի»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Marca-ն:

Նշենք, որ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ներկա պահին լրջորեն հետաքրքրվում են «Բարսելոնա»-ն, ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: