Մեսսի՞, թե՞ Ռոնալդու. Վինիսիուսը նշել է իր տարբերակը

10 Հունիսի 2019 23:02
Մեսսի՞, թե՞ Ռոնալդու. Վինիսիուսը նշել է իր տարբերակը

Մադրիդի «Ռեալ»-ի վինգեր Վինիսիուս Ժունիորին խնդրել են ընտրություն կատարել «Բարսելոնա»-ի ու «Յուվենթուս»-ի հարձակվողներ Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի միջև:

«Մեսսին ֆանտաստիկ է, նա պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Դժվար է ընտրություն կատարել նրանց միջև: Ոչ Մեսսիի ոչ էլ Ռոնալդուի հետ երբեք չեմ խաղացել: Ես կընտրեմ Բենզեմային, քանի որ վերջինս շատ է օգնում թիմին»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Fox Sports-ը:

Հիշեցնենք, որ Վինիսիուսը «Ռեալ» էր տեղափոխվել 2018 թվականին «Ֆլամենգո»-ից 45 մլն եվրոյի դիմաց:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: