2 տարի առաջ նա խաղում էր Լիգա 2-ում, իսկ հիմա նա կխաղա «Ռեալ»-ում. Դեշամ

10 Հունիսի 2019 21:40
2 տարի առաջ նա խաղում էր Լիգա 2-ում, իսկ հիմա նա կխաղա «Ռեալ»-ում. Դեշամ

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հաստատել է այն տեղեկությունը, որ «Լիոն»-ի եզրային պաշտպան Ֆերլան Մենդին շուտով համալրելու է Մադրիդի «Ռեալ»-ի կազմը:

«Ընդամենը 2 տարի առաջ նա հանդես էր գալիս Լիգա 2-ում, իսկ հիմա կխաղա «Ռեալ»-ի կազմում: Նրա առաջընթացնը պարզապես աննկարագրելի է»,- Դեշամի խոսքերն է մեջբերում AS-ը:

Ավելի վաղ, տեղեկություն կար, որ Մենդին արդեն իսկ բուժզզնում է անցել «արքայական ակումբ»-ի համար և շուտով կհամալրի մադրիդյան թիմը:

Տրանսֆերը գնահատվում է 50-55 մլն եվրո:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: