«Բարսելոնա»-ն ցանկանում է տեղ ազատել Դե Լիգտի համար

10 Հունիսի 2019 19:23
«Բարսելոնա»-ն ցանկանում է տեղ ազատել Դե Լիգտի համար

«Բարսելոնա»-ն երիտասարդ պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյի համար կարիերան շարունակելու տարբերակներ է փնտրում:

Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Ուոթֆորդ»-ը, տեղեկացնում է Sport.es-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, անգլիական ակումբի սեփականատեր Ջինո Պոցոն անձամբ ժամանել է Բարսելոնա, որպեսզի բանակցություններ վարի: Նրանք պատրաստ են ինչպես վարձակալական հիմունքներով համաձայնության, այնպես էլ ամբողջական տրանսֆերը գնելու տարբերակին:

«Ուոթֆորդ»-ին կարող է օգնել այն, որ «կապտանռնագույններ»-ը մտադիր են պաշտպանական օղակում տեղ ազատել «Այաքս»-ի ավագ Մատեյս դե Լիգտի համար, ում տեղափոխության պայմաններում Տոդիբոն հիմնական կազմում հայտնվելու ոչ մի հույս չի ունենա:

Հիշեցնենք, որ տաղանդավոր խաղացողը իսպանական գրանդը համալրել էր ձմռանն ու անցկացրած 12 խաղում՝ դարձել 1 գոլի ու նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: