Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ու ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ մեկ հարցի շուրջ, հաղորդում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Զիդանը ցանկանում է վարձակալական հիմունքներով այլ ակումբ ուղարկել վինգեր Վինիսիուսին ու թիմում պահել Բրահիմ Դիասին, իսկ նախագահը համոզում է անել հակառակը:
Պերեսն իր ընտրությունը բացատրում է նրանով, որ 18-ամյա բրազիլացին ավելի շահութաբեր է մարկետինգային տեսանկյունից. մասնավորապես նա կարող է հայտնվել FIFA 20-ի շապիկին:
Ֆրանսիացի մասնագետն էլ վստահ է, որ Դիասն ավելի խոստումնալից է ու մեծ ապագա ունի Մադրիդում:
Լա լիգայի 2018/19 մրցաշրջանում Վինիսուսն անցկացրել է 18 հանդիպում, որոնցում 1 գոլ է խփել ու կատարել 2 արդյունավետ փոխանցում: Դիասը նույն ցուցանիշը գրանցել է՝ անցկացնելով 9 խաղ: