Վինիսիուսը ասել է, թե ովքեր են իր ամենասիրելի ֆուտբոլիստները

09 Հունիսի 2019 19:57
Վինիսիուսը ասել է, թե ովքեր են իր ամենասիրելի ֆուտբոլիստները

Մադրիդի «Ռեալ»-ի վինգեր Վինիսիուս Ժունիորը հայտնել է, որ օրինակ է վերցնում իր հայրենակից Նեյմարից:

«Մի շարք հնարքներ, որոնք Նեյմարը ցուցադրում է խաղադաշտում, փորձում եմ ընդօրինակել: Նա միշտ ուղարկում է դրանց տեսանյութեերն ու ասում, որ ինքս էլ կատարեմ: Նեյմարը յուրահատուկ ֆուտբոլիստ է ու բացառիկ տեխնիկայի է տիրապետում:

Սովորել եմ նաև Ռոնալդինյոյի տեսանյութերից: Նրանք իմ 2 ամենասիրելի ֆուտբոլիստներն են»,- 18-ամյա բրազիլացու խոսքերը փոխանցում է Fox Sports-ը:

2018/19 մրցաշրջանում Վինիսուսը 36 հանդիպում է անցկացրել «սերուցքայիններ»-ի կազմում՝ դառնալով 7 գոլի ու 13 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Նեյմարը վնասվածք է ստացել ու չի մասնակցելու Ամերիկայի Գավաթի խաղարկությանը: Բրազիլիայի հայտացուցակում նրան փոխարինել է «Չելսի»-ի վինգեր Վիլիանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: