Մարսելոյի որդին Զլատանի ոճով հարված է կատարել՝ հիացմունքի ակնթարթներ պարգևելով իր հորը (տեսանյութ)

09 Հունիսի 2019 18:21
Մարսելոյի որդին Զլատանի ոճով հարված է կատարել՝ հիացմունքի ակնթարթներ պարգևելով իր հորը (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն այցելել է պատանեկան ֆուտբոլային մրցաշար, որտեղ երկրպագել է իր որդուն՝ Էնցոյին:

Դրվագներից մեկում, փոքրիկ բրազիլացին հիանալի է արձագանքել եզրից կատարված փոխանցմանն ու մկրատաձև հարված է կատարել՝ զարմացնելով նույնիսկ իր հորը:

Այնուամենայնիվ, մրցակցի դարպասապահը հիանալի ռեակցիա է դրսևորել՝ անհավանական սեյվով անառիկ պահելով սեփական դարպասը:

Հատկանշական է, որ Instagram-ում տեսանյութը մեկուկես միլիոնից ավել դիտում է գրանցել:

Չի բացառվում, որ ամռանը Մարսելոն փոխի ակկումբային գրանցումը: Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Յուվենթուս»-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: